ՀՀովհաննես Վարդանյան

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 154 մարդ, ընդհանուր դեպքերը 217 են

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 154 մարդ, ընդհանուր դեպքերը 217 են

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապակցված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:

 
Բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:

 

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 62, ընդհանուր մեկուսացված է 126 քաղաքացի:

 

Թեստավորումների նպատակով 217 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 991 փորձանմուշի հետազոտություն:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում