ԳԳայանե Թամամյան

Ստեփանակերտում ախտահանման աշխատանքներ են իրականացվում

Ստեփանակերտում ախտահանման աշխատանքներ են իրականացվում

Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, այսօր ծառայության փրկարարական ուժերի վարչության հրշեջ փրկարարները Ստեփանակերտում՝ վարակի ռիսկային գոտի համարվող մի շարք հասցեներում իրականացրել են ախտահանման աշխատանքներ։

 

Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման համար փրկարարների ջոկը՝ հատուկ հանդերձանքով ու անձնական պաշտպանիչ միջոցներով, մաքրման ծառայություն են մատուցել բազմաբնակարան շենքերում, վարակակիր և կոնտակտակիր անձանց առանձնատներում, ինչպես նաև բակերում և հարակից խաղահրապարակներում։ Ախտահանման աշխատանքների մի մասը կշարունակվի վաղը։

 

Համագործակցելով ԱՀ առողջապահության նախարարության հետ, ախտահանման աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ՝ հանրային այլ վայրերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում