ՄՄարիա Գաբրիելյան

Կարզախում նշել են Ջիվանական օրը

Կարզախում նշել են Ջիվանական օրը

Հուլիսի 26-ին Աշուղ Ջիվանու ծննդավայր Կարզախ գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Ջիվանու տուն-թանգարանի համատեղ ջանքերով նշվեց Ջիվանական օրը, որն այս անգամ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փոքրամասշտաբ էր:

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակի տնօրենը, Կարզախ գյուղի հոգևոր հովիվը և գյուղի բնակիչներ:

Տոնակատարության ընթացքում համերգային ելույթներով հանդես եկան Կարզախի Ջիվանու անվան երգի-պարի անսամբլի սաները: Միջոցառման սկզբում նրանք ներկայացրին Կարզախ գյուղի պատմությունը, ապա Ջիվանու կյանքն ու ստեղծագործությունը, մեծերի մտքերը Ջիվանու մասին: Այս ամենը ուղեկցվեց Ջիվանու երգերով և ազգագրական պարերով, որոնց միացավ նաև միջոցառման հանդիսատեսը:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու կիսանդրու առջև և հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, ապա մասնակցեցին Կարզախի Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրումը ակտիվացրեց մշակութային կյանքը Ջավախքում, հատկապես Կարզախ գյուղում. «ՋԱՀ-ի հիմնադրման օրվանից ի վեր Ջիվանական օր տոնակատարությունը կազմակերպվում է ՋԱՀ-ի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: Չնայած այս տարի համավարակը ստիպեց շատ ծրագրեր հետաձգել, բայց ՋԱՀ-ը իր կողմից հիմնադրված և սպասարկվող Ջիվանու տուն-թանգարանի հետ համատեղ որոշեց թեկուզ փոքր մասշտաբով կազմակերպել այս ավանդական միջոցառումը և այդ ձևով վերարժևորել Ջիվանու ստեղծագործական ժառանգությունը»:

Ջիվանու տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանը նշեց. «Համավարակի պատճառով թանգարանը այցելուներ չունի, բայց շարունակում է ակտիվ աշխատանքը առցանց հարթակում՝ տնից թանգարան տարբերակով:

Այնուամենայնիվ, Ջիվանական օրը տարվա ամենակարևոր միջոցառումն է մեզ համար, և այն անտեսել պարզապես չէր կարելի»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում