ՌՌոզա Խաչատրյան

«Ռոման» հաղթել է «Ֆիորենտինային». Մխիթարյանը մասնակցել է խաղին

«Ռոման» հաղթել է «Ֆիորենտինային». Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ ուժերն է չափել «Ֆիորենտինայի» հետ: Դաշտի տերերն առաջինն են հասել հաջողության: Առաջին խաղակեսի ավարտին` նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Վերետուն:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին «Ֆիորենտինան» վերականգնել է հաշվի հավասարությունը: 54-րդ րոպեին աչքի է ընկել Նիկոլա Միլենկովիչը։ Խաղավարտին հյուրերի դարպասին ևս մեկ 11 մետրանոց է նշանակվել։ Այն կրկին անվրեպ է իրացրել Ջորդան Վերետուն։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, նա փոխարինվել է 82-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում