ՌՌոզա Խաչատրյան

Բայրամյանի «Ռոստովը» հանդես կգա Եվրոպա լիգայի խաղարկությունում

Բայրամյանի «Ռոստովը» հանդես կգա Եվրոպա լիգայի խաղարկությունում

Ռուսական Ռոստով քաղաքի համանուն թիմը, որտեղ  հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված Խորեն Բայրամայնը, հանդես կգա Եվրոպա լիգայի խաղարկությունում:

«Ռոստովը»` Ռուսաստանի ֆուտբոլի արդեն իսկ ավարտված առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը, ըստ որի հաջորդ մրցաշրջանում իրավունք ունի մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլին:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր, որ Խորեն Բայրամյանը հանդես կգա ազգային թիմի կազմում: Բայրամյանը հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի մրցաշարին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում