ՌՌոզա Խաչատրյան

Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատը»

Բիչախչյանը կգլխավորի Երևանի «Արարատը»

Գյումրիի «Շիրակի» երկարամյա մարզիչ Վարդան Բիչախչյանը կստանձնի Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը: Վարդան Բիչախչյանը հրաժեշտի խոսքով դիմել է երկրպագուներին.

«Սիրելի Շիրակցինե՛ր,
առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբն՝ «Արարատ»-ը։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։

Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակ»-ի ցանկացած հաջողություն։

Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․
Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասինիկը»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում