ՎՎարդուհի Բալյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ:

 

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:

 

Թեստավորումների նպատակով 173 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 216 փորձանմուշի հետազոտություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում