ՆՆարեկ Սահակյան

Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Ռոմայի» Թվիթերի էջի քվեարկության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտերի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ինտերին»: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ` երկրորդ կեսի մեկնարկին հաշիվը դարձնելով 2:1: Լուկակուին, սակայն, հաջողվել էր պարտությունից փրկել իր թիմին` հստակ իրացնելով 11 մետրանոցը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում