ՄՄարիամ Մխիթարյան

Վթար մրցարշավի ժամանակ

Վթար մրցարշավի ժամանակ

Repsol Honda Team-ի իսպանացի մոտոցիկլիստ Մարկ Մարկեսը վթարի է ենթարկվել Իսպանիայի MotoGP Grand Prix մրցաշարի ժամանակ: Տեսանյութը տեղադրվել է Twitter MotoGP-ում:

Motosport-ի փոխանցմամբ՝ Մարկեսն ընկել է ժամում 160 կիլոմետր արագությամբ շարժվող մոտոցիկլից և ստացել աջ ուսոսկրի կոտրվածք: Նշվում է, որ մարզիկը վիրահատության կարիք ունի և դեռևս պարզ չէ՝ արդյոք կկարողանա՞ մասնակցել Գրան պրիի հետագա փուլերին:

Իսպանիայի Գրան պրի մրցաշարում հաղթել է Yamaha SRT-ի մարզիկ Ֆաբիո Կուարտարարոն: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մավերիկ Վինյալեսը Yamaha-ից և Անդրեա Դովիցիոզոն՝ Ducati-ից:

Մարկեսը MotoGP-ի վեցակի չեմպիոն է և 2011 թվականից ոչ մի մրցարշավ բաց չի թողել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում