ՌՌոզա Խաչատրյան

Այս տարի «Ոսկե գնդակ» չի ստանա ոչ մի ֆուտբոլիստ

Այս տարի «Ոսկե գնդակ» չի ստանա ոչ մի ֆուտբոլիստ

Mirror-ը տեղեկացրել է, որ այս տարի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն տեղի չի ունենա: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է՝ հայտնել է մրցանակաբաշխության կազմակերպիչ France Football-ը:

France Football-ի պնդմամբ՝ բոլոր պայմանները չեն պահպանվում, և որ 2020 թվականը չպետք է սովորական ֆուտբոլային տարի համարվի:

Խմբագիր Պասկալ Ֆերրեն նշել է, որ սովորական խաղացանկով են անցել 2020-ի հունվարն ու փետրվարը, իսկ հաջորդող ամիսներին եղել է դադար՝ պայմանավորված աշխարհը տիրած համավարակով, շուրջ 2 ամսվա դադարից հետո նոր միայն ֆուտբոլը վերադարձել է, այդ իսկ պատճառով դժվար է ընտրել, թե ով է լավագույնը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում