Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Օհանջանյանին:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Բաղրյանին ոլորտը տևական ժամանակ արդյունավետորեն ղեկավարելու համար և հաջողություններ մաղթել Արարատ Օհանջանյանին՝ հատկապես այս ծանր՝ համավարակային պայմաններում այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
- դեղերի ու սարքավորումների ձեռքբերման, դեղատոմսերի դուրսգրման գործընթացում կաշառքի գործոնը.
- լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղղորդված ուղեգրումը:
Նախագահ Հարությունյանը հավաստել է, որ գործընթացն իրականացվելու է ԱԱԾ վերահսկողության ներքո, և ովքեր չհետևեն վերոնշյալ ցուցումներին, ենթարկվելու են խիստ պատասխանատվության: Այս ամենին զուգահեռ, նախագահի խոսքով, աշխատանքի նախապայմաններ կհանդիսանան հետևյալ ուղենշային կետերը՝
- հիվանդների նկատմամբ բոլոր հանգամանքներում բարյացակամ վերաբերմունքի ցուցաբերումը.
- հետազոտման և բուժման միջազգային գործելակարգերի (պրոտոկոլների) պարտադիր ներդնումը.
- ոլորտում որոշումներ կայացնելիս կոլեգիալ սկզբունքի ապահովումը.
- այն հետազոտությունների ցանկի հստակեցումը, որոնք Արցախում չեն իրականացվում:
Հանրապետության նախագահը նշել է նաև, որ բուժաշխատողների սոցիալական երաշխիքների ապահովումը երկրի ղեկավարության կողմից վարվող քաղաքականության գլխավոր խնդիրներից է: Այդ համատեքստում հատկանշական է ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հանգամանքը, որի առաջին փուլը նախատեսվում է սեպտեմբերին, երկրորդը՝ գալիք տարվա հունվարին:










