ՌՌոզա Խաչատրյան

Մխիթարյանի գոլը չօգնեց. «Ռոմա»-«Ինտեր»՝ 2:2

Մխիթարյանի գոլը չօգնեց. «Ռոմա»-«Ինտեր»՝ 2:2

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի «Ռոմա» -«Ինտեր» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

15-րդ րոպեին Ստեֆան դե Վրին առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սպինազոլան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 57-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց «Ռոմային»: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Լուկակուն դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ հավասարեցրեց հաշիվը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 83-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոման» 58 միավորով 5-րդն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում