ՄՄերի Եգորյան

«Ոսկե ծիրանը» երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների համադրությունն է․ Ատոմ Էգոյան

«Ոսկե ծիրանը» երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների համադրությունն է․ Ատոմ Էգոյան

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, որը հուլիսի 19-ին տոնեց ծննդյան 60-ամյակը, տեսաուղերձ է հղել փառատոնի հանդիսատեսին, որում աշխարհահռչակ ռեժիսորը խոստովանում է՝ անհամբեր սպասում է նոյեմբերին՝ փառատոնի բացմանը։

«Ողջույն, ես Ատոմ Էգոյանն եմ: Ու նաև Ատոմ Եղոյանն եմ: Ես ուզում էի ասել, որ սա միշտ էլ հրաշալի միջոցառում է եղել: Երիտասարդ ոգու և հինավուրց ավանդույթների համադրությունն է, որ այս փառատոնն այդքան յուրահատուկ է դարձնում, և այն, որ Հայաստանն իրոք բազմապիսի քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվում, և սա շատ յուրատիպ վայր է «Ոսկե ծիրանի» պես փառատոն անցկացնելու համար: Իմ ունեցած ամենաթանկագին իրերից է այս պարգևը, որը ես ստացել եմ փառատոնի առաջին տարում իմ «Արարատ» ֆիլմի համար։ Ես շատ սիրում եմ այս մրցանակն իր խորհրդանշական իմաստի համար: Այն շատ նորարարական է։ Արևմուտքում, երբ այսպես հաշիվ ենք պահում, սովորաբար 4 ուղղահայաց ու 1 հորիզոնական գիծ է լինում։ Եվ ես շատ եմ գնահատում, որ այս մրցանակն այդպիսի նորարար ոգի է պարունակում»,- նշել է Էգոյանը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը գեղեցիկ միջոց է այս ամենով աշխարհի հետ կիսվելու համար: Ու թեպետ տվյալ պահին փառատոնը վիրտուալ հարթակում է (կյանքը վիրտուալ է ողջ աշխարհի համար), ես անհամբեր սպասում եմ նոյեմբերին, որ բոլորիդ ողջունեմ, և փորձենք միասին ֆիզիկական միջավայր վերադառնալու ճանապարհ գտնենք: Իսկ այժմ ինձ համար մեծ պատիվ է երկօրյա վիրտուալ աշխատարան վարել 15 այլ կինոգործիչների հետ և շարունակել զարգացնել համընդհանուր կինեմատոգրաֆիկ այս ընտանիքը: Ընտանիք, որի անդամներն արվեստի այս հիասքանչ տեսակին են ապավինում, որ գաղափարներ, զգացմունքներ ու զգացողություններ տարածեն ու հղացնեն և փառաբանեն այդ ընթացքը»,- նշել է Ատոմ Էգոյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում