ՄՄարիամ Պետրոսյան

Ադրբեջանի բռնապետական ռեժիմը շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ․ ՍԴՀԿ

Ադրբեջանի բռնապետական ռեժիմը շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ․ ՍԴՀԿ

Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է․

Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները և շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում և շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ:

Դատապարտելի ենք գտնում նաև Թուրքիայի բացահայտ կողմնակալ կեցվածքը ներկա իրավիճակի առնչությամբ, որ միայն կարող է նպաստել տարածաշրջանի էլ ավելի ապակայունացմանը:

Վերջին իրադարձությունները եկան վերահաստատելու այն փաստը, որ հայոց քաջարի ու մարտունակ բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանել հայրենի սահմանները, այլև հարկ եղած դեպքում ճշգրիտ գործողություններով բարելավել իր մարտական դիրքերը: Հույս ունենք, որ ռազմական գերակայության պատրանքներով լի հակառակորդը, որ տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի նկատմամբ  ռազմատենչ կոչերով ու պատերազմի սպառնալիքով էր հանդես գալիս, վերջին զարգացումների լուսի տակ ճիշտ հետևություններ կանի և կվերադառնա բանակցային սեղան:

Այս օրերին, ավելի քան երբեք, կարևորում ենք համախմբվածության և միասնականության անհրաժեշտությունը, դիմագրավելու համար ոչ միայն երևացող, այլև աներևույթ թշնամուն, որը տակավին շարունակում է մեծագույն վտանգ ներկայացնել հայրենիքի բարօրությանը ու ապագային:

Առ այդ, կրկին կոչ ենք ուղղում մեր հայաստանաբնակ և արցախաբնակ հայրենակիցներին՝ հետևել «Կորոնա» համաճարակի դեմ կանխարգելիչ կանոններին, հանուն «Հզոր սահման, հզոր թիկունք» սկզբունքի:    

Կեցցե' հայոց բանակը:

Բյո'ւր հարգանք զոհված մարտիկների  հիշատակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում