ԼԼիլիթ Սեդրակյան

Վարպետաց դաս Ջոնաթան Ռուզմանի հետ

Վարպետաց դաս Ջոնաթան Ռուզմանի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական բաժնից հաղորդում են, որ «Մաեստրո» խորագրով վարպետաց հերթական դասը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ ժամը 18:00: Այն կվարի միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։

Ջոնաթան Ռուզմանը արժանացել է բարձր գնահատանքի աշխարհի առաջատար դիրիժորների կողմից, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Սակարի Օրամոն, Էսա-Պեկա Սալոնեն։

Նա ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ‚ այդ թվում՝ Մարինյան թատրոնի նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆիննական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ անվճար միանալու այս վարպետաց դասին։ Վարպետաց դասի լեզուն անգլերենն է։ Վարպետաց դասին կարելի է միանալ հետևյալ հղումով՝ https://zoom.us/j/98062910045?pwd=QUg4N3lpR1dwYkhUZlhQQ2NPS2pFUT09‚

Meeting ID: 980 6291 0045‚ Password: 180720։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում