ՌՌոզա Խաչատրյան

Մադրիդի Ռեալը՝ Լա լիգայի 2019-20-ի չեմպիոն

Մադրիդի Ռեալը՝ Լա լիգայի 2019-20-ի չեմպիոն

Մադրիդի Ռեալը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 2019/20 թթ. մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց չեմպիոն։

«Արքայական» ակումբը 37-րդ տուրում Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» ու անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայի» համար։

«Ռեալը» իր պատմության ընթացքում 34-րդ անգամ է հաղթում Իսպանիայի առաջնությունում։ Վերջին անգամ Լա լիգայում «բլանկոսները» հաղթել էին 2016/17 թթ. խաղարկություններում։ Այդ ժամանակ ևս «արքայական» ակումբը գլխավորում էր Զինեդին Զիդանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում