Կապանցիների՝ ջրատարի վթարից կրած վնասները կփոխհատուցվեն

Կապանցիների՝ ջրատարի վթարից կրած վնասները կփոխհատուցվեն

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցած  ջրատարի վթարի հետևանքով Կապանի Բաղաբերդ թաղամասի 17 շենքի տուժող բնակիչները 2.5-ից մինչև 5 մլն դրամ փոխհատուցում կստանան:

Գումարի չափը կախված է վնասված գույքի ծավալից, բնակարանի մակերեսից ու վնասվածության աստիճանից: Փոխհատուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար տեղի իշխանություններն այժմ հայջրմուղկոյուղու հետ ճշգրտում են վնասի չափերը:

Վթարից վնասված շենքում հոսանք դեռ չկա: էներգամատակարարումը չի վերականգնվում անվտանգության նկատառումներով: Տուժող բնակարանատերերը դեռ չեն կարող վերադառնալ իրենց տները:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում