ՌՌոզա Խաչատրյան

Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է. Վերետու

Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է. Վերետու

Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ Ա սերիայի 31-րդ տուրում «գայլերը» 2:1 հաշվով հաղթեց «Պարմային»։

Հռոմեացիների երկրորդ գոլի հեղինակ Ջորդան Վերետուն խաղից հետո նշել է, թե որքան կարևոր է Մխիթարյանի պես ֆուտբոլիստ թիմում ունենալը։

«3 պարտությունից հետո շատ կարևոր էր այս հաղթանակը թիմի համար, հատկապես՝ վստահություն ձեռք բերելու տեսանկյունից: Կարծում եմ՝ պետք է ավելի մեծ առավելությամբ հաղթեինք ու թույլ չտայինք «Պարմային» խաղի մեջ մնալ մինչև վերջին րոպեն: Մենք արդեն մտածում ենք «Բրեշիայի» դեմ կայանալիք խաղի մասին:

Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է. մեզ համար այդպիսի ֆուտբոլիստի կողքին խաղալը մեծ օգնություն է, շատ ենք լսում նրան ու սովորում: Մենք հզոր ու փորձառու ֆուտբոլիստներ ունենք մեր թիմում՝ Միկին, Ջեկոն, Կոլար

ովը, Ֆազիոն, Պերոտին»,- Վերետուի խոսքն է փոխանցում «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում