ՌՌոզա Խաչատրյան

«Լոռիի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Լոռիի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Վարդան Շահատունու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել՝ հայտնել է ակումբի ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ նա հոսպիտալացվել է:

«Հարգելի՛ ֆուտբոլասերներ,

COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։

Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։

Վաղը «Լոռիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։

Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ:

ՀՀ ընթացիկ՝ 2019-20 առաջնության ավարտից 1 տուր առաջ «Լոռին» մրցանակային խմբի 5-րդ տեղում է: Ունի 40 միավոր: Վերջին՝ 28-րդ տուրում կհյուրընկալի 33 միավորով վերջին՝ 6-րդ տեղում ընթացող «Արարատին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում