Գյումրեցիները շաբաթվա սկզբից սկսեցին աշուղ Ջիվանու ձախորդ օրերը մեջբերել, երբ երկուշաբթի առավոտյան Ջիվանու փողոցում չտեսան Ջիվանու ու Շերամի արձանները: Օպել մակնիշի մեքենան լույս 13-ին գիշերը հարվածել և շրջել էր բրոնզաձույլ արձանները:
Արձանների հեղինակ՝ քանդակագործ Արտուշ Պապոյանը, արդեն 2 օր է չափ ու ձև է անում ու որոշում վերականգնման կարգն ու գումարը: ուղիղ 10 տարի առաջ՝ Գյումրիի տոնին, շուրջ 12 մլն դրամ է արժեցել արձանների ձուլումն ու տեղադրումը: Թե ինչքան կկազմի նորոգումը քանդակագործը դեռ չի կողմնորոշվել:
Մանրամասները՝ տեսանյութում










