ՄՄերի Եգորյան

Արցախի Մարտունու քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը․ ԱՀ նախագահը շնորհավորել է

Արցախի Մարտունու քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը․ ԱՀ նախագահը շնորհավորել է

Քիչ առաջ Մարտունի քաղաքում ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունը, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մարտունեցիների ավելի քան 60 տոկոսը: Նախնական արդյունքով՝ քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը, ով մինչ այդ նախկին քաղաքապետ Հայկ Սարգսյանի տեղակալն էր: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

 

«Հավաստիացնում եմ, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր քայլերն ընտրապայքարին մասնակցած 6 թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու և համավարակային իրավիճակում առողջապահական անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար:

 

Օրինակելի ընտրություններ անցկացնելու առիթով շնորհավորում եմ քվեարկությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած բոլոր մարտունեցիներին, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք դրսևորած 6 թեկնածուներին և համաքաղաքացիների վստահության քվեն ստացած Էդիկ Ավանեսյանին:
 
Մեր քաղաքական իշխանությունը վճռական է, որպեսզի հաջորդ բոլոր ընտրությունները ևս կազմակերպվեն հենց այս չափանիշներով:

 

Վստահեցնում եմ, որ դեռևս Հայկ Սարգսյանի հետ քննարկած և նախանշած բոլոր ծրագրերը, որոնք կապված են մեր հանրապետության՝ իր մեծությամբ երկրորդը համարվող քաղաքի զարգացման տեսլականի հետ, ի կատար ենք ածելու:

 

Նորընտիր քաղաքապետին արգասաբեր գործունեություն եմ մաղթում»,- գրել է ԱՀ նախագահը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում