Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

Տեղեկություններ` Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան նախատեսված չվերթների մասին

Տեղեկություններ` Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան նախատեսված չվերթների մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություններ է հաղորդել Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան նախատեսված չվերթների մասին:

«Հայտնում ենք, որ «Aircompany Armenia» ընկերության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս/թ․ հուլիսի 5-ին (ժամը՝ 20։30-ին) «Վնուկովո» օդանավակայանից տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։
 
Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացողները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 5-ին` (սկսած ժամը՝ 15:00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):
 
Տոմսերը վաճառվում են նաև ընկերության երևանյան գրասենյակում (հասցե՝ Վ․Սարգսյանի 10):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 14 500 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։ Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը:

Ս/թ․ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։ Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (I-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 000 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։ Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- գրված է հայտարարությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում