Ախթալայում բացվել է Ցեղասպանության զոհերի հուշարձան

Ախթալայում բացվել է Ցեղասպանության զոհերի հուշարձան

Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ  հերթական հուշարձանն է բացվել Հայաստանում: Լոռու մարզի Ախթալա քաղաքում սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում խաչքար-հուշաղբյուրի բացմամբ ոգեկոչվել է 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 

Խաչքարը ճշգրտությամբ վերարտադրում է Ջուղայում ոչնչացված խաչքարերից մեկի զարդանախշերն ու պատկերային արտահայտչամիջոցները: Մոսկվայաբնակ բարերարն ու հեղինակն այս կերպ են խորհրդանշել հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի հարատևությունը:

Նույն օրը քաղաքում նաև մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ խմելու ջրագծերի արդիականացման ծրագրի ավարտ, մանկապարտեզի մասնաշենքի բացում, գրքի շնորհանդես ու պատկերասրահի բացում:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում