ՌՌոզա Խաչատրյան

Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր սիթի»

Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր սիթի»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր սիթի» իր նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մոտ՝ Twitter-ում այս մասին հայտնել է Fox Sports-ի արգենտինացի լրագրող Քրիստիան Մարտինը:

«Կա իրական հավանականություն, որ Լեո Մեսսին հեռանա «Բարսելոնայից» և տեղափոխվի «Մանչեսթեր սիթի»: Դա հաստատում են Կատալոնիայի և Անգլիայի իմ բազմաթիվ աղբյուրները: Գործարքի բոլոր մարզական և ոչ միայն մարզական պայմանները դրական կլինեն ներգրավված բոլոր կողմերի համար»,- գրել է Մարտինը:

Նշենք, որ ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն անդրադարձել է մամուլում այսօր շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում