ՌՌոզա Խաչատրյան

Կորոնավիրուսի բռնկման պատճառով Ղազախստանի առաջնությունը հետաձգվել է

Կորոնավիրուսի բռնկման պատճառով Ղազախստանի առաջնությունը հետաձգվել է

Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան հայտարարել է մրցաշարի դադարեցման մասին՝  հաղորդել է կազմակերպության պաշտոնական կայքը:

Մրցումները դադարեցվում են երկու շաբաթով: Եթե անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակը ​​շարունակվի, առաջնությունում դադարը կերկարաձգվի:

Մարտի կեսերին Ղազախստանի առաջնությունն առաջին անգամ ընդհատվեց համաճարակի պատճառով: Հուլիսի 1-ին առաջնությունը վերսկսվեց: Թիմերին հաջողվեց անցկացնել մեկ տուր:

Անցյալ շաբաթ կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել «Կայսար» ակումբում: Թիմի գլխավոր մարզիչ Ստոիչո Մլադենովը նշել է, որ հիմնական և երիտասարդական թիմերի 25 խաղացող վարակվել է:

Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կայրաթը», որը վաստակել է 9 միավոր: 7 միավորով երկրորդը երկրի գործող չեմպիոն «Աստանան» է:

Ղազախստանի իշխանությունները նախօրեին, կորոնավիրուսի տարածման դեպքերի աճի պատճառով, որոշեցին սահմանափակումներ կիրառել հուլիսի 5-ից՝ 14 օրվա ընթացքում: Արգելվում է անցկացնել հանրային միջոցառումներ, փակվել են ֆիթնես կենտրոնները, լողավազանները, լողափերը և զվարճանքի օբյեկտներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում