ՎՎարդան Հովսեփյան

Հուլիսի 4-ը՝ պատմության մեջ

Հուլիսի 4-ը՝ պատմության մեջ

Հուլիսի 4-ի կարևոր իրադարձությունները՝ մեկ տողով.

1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է ԱՄՆ անկախության հռչակագիրը։ Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգների Անկախության օրն է:

1826 թվականի այս օրը մահացել են ԱՄՆ երկրորդ և երրորդ նախագահներ Ջոն Ադամսը և Թոմաս Ջեֆերսոնը: 

1876 թվականի այս օրը՝ անկախացումից 100 տարի անց, Նյու Յորք է հասել ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի նվիրած Ազատության արձանը:

1865 թվականի այս օրը լույս է տեսել «Ալիսը հրաշքների աշխարհում» վեպի առաջին հրատարակությունը:

1925 թվականի հուլիսի 4-ին ծնվել է ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի Քեթի Բերբերյանը:

1930 թվականի այս օրը ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը:

1943 թվականի հուլիսի 4-ին Պրոխորովկա գյուղում սկսվել է մարդկության պատմության մեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:

2003 թվականի այս օրը մահացել է ամերիկացի դաշնակահար, երգիչ-երգահան Բարրի Ուայթը:

2004 թվականի հուլիսի 4-ին Հունաստանն առաջին անգամ դարձել է ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում