ՌՌոզա Խաչատրյան

Ջրափրկարարներին չի հաջողվում գտնել Սևանում ձկնորսության դուրս եկած քաղաքացուն. աշխատանքները կրկին դադարեցվել են

Ջրափրկարարներին չի հաջողվում գտնել Սևանում ձկնորսության դուրս եկած քաղաքացուն. աշխատանքները կրկին դադարեցվել են

Հուլիսի 3-ին, ժամը 10։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Ժամը 18։37-ին դադարեցվել են որոնողական աշխատանքները․ քաղաքացի չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-ից հուլիսի 2-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում