ՆՆարե Թադևոսյան

Աշնանը Եղվարդում շահագործման կհանձնվի երկու մանկապարտեզ

Աշնանը Եղվարդում շահագործման կհանձնվի երկու մանկապարտեզ

Նախօրեին Կոտայքի մարզպետը այցելել է Եղվարդ և հետևել արդեն այս աշնանը շահագործման հանձնվող երկու մանկապարտեզների շինարարական աշխատանքներին, տեղեկացնում են մարզպետարանից։ Մարզի ղեկավարը բարձր է գնահատել շինարարության որակը։

Կառավարության 2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով.

  • կապիտալ վերանորոգվել և ամբողջական կահավորվել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզը՝ նախատեսված 10-12 խմբերի՝ շուրջ 300 փոքրիների համար: Ծրագրի արժեքը 113.220.000 ՀՀ դրամ է, որի 50%ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:
  • հիմնանորոգվել և ամբողջական կահավորվել է Զորավան համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում