ՄՄերի Եգորյան

Մոտ մեկ ամիս փակ կլինի Գյումրի-Ցողամարգ ճանապարհահատվածը. գործելու է տարանցիկ ճանապարհ

Մոտ մեկ ամիս փակ կլինի Գյումրի-Ցողամարգ ճանապարհահատվածը. գործելու է տարանցիկ ճանապարհ

Մեկնարկել են Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Քեթի-Արփենի (կմ 134+500-կմ 141+500) և Թորոսգյուղ-Ցողամարգ (կմ 143+300-կմ 148+300) ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։

 

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ դրանով պայմանավորված ժամանակավորապես (համաձայն նախագծի շուրջ 60 օր) փակ կլինի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գյումրի-Ցողամարգ հատվածը։
 
Նշված ճանապարհահատվածը շրջանցելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» թույլտվությամբ որպես տարանցիկ ճանապարհ պետք է օգտվել Հ 32, Մ-1- Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ճանապարհից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում