ՄՄերի Եգորյան

Ավելի քան 30 թվային միջոցառում՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ 2020-ի ընթացքում

Ավելի քան 30 թվային միջոցառում՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ 2020-ի ընթացքում

Եվրամիության հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում այս ամառ ռեկորդային քանակությամբ թվային միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանի ամբողջ տարածքում:

Ընդհանուր թվով 15 քաղաքապետարանները կազմակերպել են 28 վիրտուալ միջոցառում, այդ թվում՝ էսսեների մրցույթներ, նկարչության և լուսանկարների մրցույթներ, վեբինարներ ու առցանց թեստեր, քաղաքապետների հետ հարցազրույցներ և հաջողված նախագծերի մասին իրազեկման արշավներ:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը Եվրոպայում վերականգնվող էներգիայի աղբյուրների ու էներգաարդյունավետ սպառմանը նվիրված խոշորագույն միջոցառումն է, որը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ճգնաժամից անդին. մաքուր էներգիա՝ հանուն կանաչ վերականգնման և աճի» խորագրով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում