ՀՀովհաննես Վարդանյան

Ըմբշամարտի աշխարհի առաջնության վերաբերյալ ոչ մի կոնկրետ որոշում չկա. Արսեն Ջուլֆալակյան

Ըմբշամարտի աշխարհի առաջնության վերաբերյալ ոչ մի կոնկրետ որոշում չկա. Արսեն Ջուլֆալակյան

UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չի կայացրել մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ պատգամավոր, հունահռոմենական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
 

«Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։ Իսկ Սերբիայի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի հայտարարությունը հավանաբար թյուրիմացություն է եղել, ինչը խոստացան շուտով շտկել»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը: 

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում