Տեսնել սրտով

Տեսնել սրտով

Ինչքան գիտեմ՝ սիրունիկն է,-ասում է Նունեն ու փորձում զգալ՝ սենյակի որ մասում է իր վեց ու կես ամսական պստիկը՝ աղջիկ Արփին:

Նունեն կույր է, միայն լույսն ու մութն է նշմարում: Այնտեղ, որտեղ հարս է եկել, բազմաթիվ օգնողներ ունի, սկեսուրը, ամուսնու քույրիկները, բայց շատ բաներ սովորել է միայնակ անել: Նունեի հղիության ողջ ընթացքը վարել ու կեսարյան հատումը իրականացրել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը:

Շուշանիկ Բախշյանն այժմ մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ: Քրեական գործ է հարուցվել: Նունեն չտեսնողների համար նախատեսված համակարգչային ծրագրով հետևում է բոլոր լուրերին, շատ է ուզում, որ քրեական գործից անկախ՝ իր ձայնն էլ լսելի լինի... եթե բժշկուհի Բախշյանի մարդկային ու մասնագիտական աջակցությունը չլիներ, 6 ամիս առաջ չէր ծնվի իր 2 կիլոգրամանոց երջանկությունը: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում