ԼԼիլիթ Սեդրակյան

Բարենպաստ պայմաններ ուսանողական վարկերի համար

Բարենպաստ պայմաններ ուսանողական վարկերի համար

Կառավարությունը որոշել է հասանելի դարձնել ուսանողական վարկերը և ընդունել է համապատասխան որոշում։ 

Առաջարկվում է սահմանել ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությունից բացի հնարավոր է նաև այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։

Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տևողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավելի, քան 800 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում