ԱԱրսեն Մկրտչյան

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի

(կմ4+000-կմ8+500) 4.5 կմ հատվածում՝ Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ‚

մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, հիմնանորոգման շրջանակում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։

Աշխատանքների պայմանագրային արժեքն է 403 միլիոն 600 հազար դրամ։ Հիմնանորոգումը կատարվում է պետական բյուջեի հատկացումներով։ Այս ճանապարհի մոտ գտնվում են մի քանի բնակավայրեր‚ և նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նոր ազդակ կհաղորդի այդ գյուղերի զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում