«Եվրո-2016»-ը՝ Առաջին ալիքի եթերում

«Եվրո-2016»-ը՝ Առաջին ալիքի եթերում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 15-րդ խաղարկությունը կանցկացվի Ֆրանսիայում` 2016 թվականի հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Առաջին անգամ կօգտագործվի 24 հավաքականների մրցաշարը, այն փոխարինել է 16 հավաքականներով ձևաչափին:

Որակավորման փուլի արդյունքներով 19 հավաքականներ միացան Ֆրանսիային և կմասնակցեն առաջնության եզրափակիչ փուլին, ևս 4 հավաքական հայտնի է դարձել 2015թ. նոյեմբերին՝ լրացուցիչ խաղերի արդյունքում։

2010 թվականի մայիսի 28-ին Ֆրանսիան ընտրվել է որպես ընդունող երկիր, հայտերի գործընթացից հետո առաջ անցնելով Իտալիայից և Թուրքիայից: 

«Եվրո-2016»-ի բոլոր խաղերը կկայանան տասը քաղաքների տասը մարզադաշտերում՝ Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիս, Փարիզ, Սեն-Դենի, Սենտ Էտիեն և Թուլուզ: 

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի առաջնության բոլոր հանդիպումները, դրանց գերակշիռ մասը՝ ուղիղ եթերում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում