ԱԱրսեն Մկրտչյան

ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՔԿ մի խումբ աշխատակիցների

ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՔԿ մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ: 

Երկրի ղեկավարը մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է  համակարգի բոլոր աշխատակիցներին և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական բարձր պարգևներ է հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների: Իր ելույթում նախագահը նշել է, որ պետականաշինության գործընթացում որդեգրվել է մի ուղեգիծ, որտեղ առաջնային են իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը:

«Վստահ եմ՝ կոմիտեի ծառայողները քաջ գիտակցում են իրենց գործունեության կարևորությունը, ինչպես նաև այն բարձր պատասխանատվությունը, որ դրված է իրենց ուսերին»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները գտնվում են իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը դրանց լուծման, ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում