ՄՄարիա Գաբրիելյան

Ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմ՝ վեթինգն արդյունավետ իրականացնելու համար. ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար

Ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմ՝ վեթինգն արդյունավետ իրականացնելու համար. ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային կատարած գերազանց աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և շեշտել Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը՝ Հայաստանում ընթացող բարեփոխումների համատեքստում։

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ևս շնորհակալություն է հայտնել փոխգործակցության համար և ընդգծել, որ, լինելով իրավաբան, Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն ու իրականացրած ծրագրերն իր համար հոգեհարազատ են եղել։

Հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձ է կատարվել համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրերի արդյունքներին, որոնք վերաբերել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերին, պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, խոշտանգումների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին և այլն։

Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի իրականացման հարցին՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմը՝ այն արդյունավետ և եվրոպական ստանդարտներին ու արժեքների համահունչ իրականացնելու համար։

Նախարար Բադասյանը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով տիկին Վուտովային՝ ներդրած ջանքերի համար, ԵԽ-ի հետ համագործակցությունը նույն արդյունավետությամբ շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Նատալյա Վուտովան իր հերթին Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունն է հայտնել շարունակել Հայաստանին ուղղված աջակցությունը՝ օրենքի գերակայության ամրապնդման և բարեփոխումների իրականացման առաքելության ճանապարհին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում