ԱԱրևիկ Աբելյան

Վերադառնում եմ աշխատանքին և կյանքին. Արոնյան

Վերադառնում եմ աշխատանքին և կյանքին. Արոնյան

Հայ գրոսմայստեր Լևոն արոնյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել: 

«Ողջույն բոլորին: Վաղուց չենք հանդիպել, բայց հիմա ես վերադառնում եմ աշխատանքին և կյանքին: Ինչպես ձեզնից շատերը, ես էլ եմ սովոր մեկուսացած աշխատել: Դա իդեալական չէ, սակայն շատ ժամանակ է խնայում: Այլ նորություններ՝ վերջապես սկսեցի համեղ ուտեստներ պատրաստել։

Ինչպես միշտ, շատ երաժշտություն եմ լսել, նոր արտիստների եմ բացահայտել: Խորհուրդ եմ տալիս լսել դասականից՝ Մարիա Գրինբերգ և Տատյանա Նիկոլաևնա, ջազից՝ Էնդի Բեյ:

Հիմնականում Երևանում եմ լինում, երբեմն ընկերներիս հետ օրը բնության գրկում ենք անցկացնում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում