ՌՌոզա Խաչատրյան

Սևանա լճում նավակով կորած 49-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները դադարեցվել են

Սևանա լճում նավակով կորած 49-ամյա տղամարդու որոնողական աշխատանքները դադարեցվել են

Հունիսի 30-ին, ժամը 10։10-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կրկին մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք:

Ժամը 20։34-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով․ քաղաքացին չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-29-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում