ՆՆարեկ Սահակյան

Մեկ օրում ստացվել է 21 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մեկ օրում ստացվել է 21 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հունիսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 6000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ, 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Սասունիկ գյուղում՝ 1200 քմ, Թալին քաղաքում՝ 15 հա, 

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 300 քմ, Արտաշատ քաղաքում՝ 500 քմ, 2500 քմ, Մասիս քաղաքում՝ 2000 քմ, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, Արմավիր քաղաքում՝ 3200 քմ, Նորակերտ-Բաղրամյան ավտոճանապարհին՝ 5000 քմ, Էջմիածին-Բաղրամյան ավտոճանապարհին՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ 3000 քմ,

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում՝ 1 հա, Հերհեր գյուղում՝ 2․5 հա,

Երևան–Մեղրի ավտոճանապարhին՝ 4 հա, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ 4000 քմ,

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում