ՀՀովհաննես Վարդանյան

Պաշտոնական․ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ

Պաշտոնական․ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ

Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը: Այն նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ 

Կողմերը նաև նախնական համաձայնություն ունեն մրցաշրջանի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգել մեկ տարով: Այս մասին տեղեկացնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։

«Ես շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ, քանի որ ունեմ երազանքներ, որոնց դեռ չեմ հասել։ Ես անհամբերությամբ սպասում են դրանց իրականացմանը: Մտադիր եմ բարձր նոտայի վրա ավարտել այս մրցաշրջանն ու կենտրոնանալ մյուսի վրա»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում