ՆՆարե Ոսկանյան

Ամուր պետության հիմնաքարը հզոր բանակն է. Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է զորակոչիկներին

Ամուր պետության հիմնաքարը հզոր բանակն է. Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է զորակոչիկներին

Վաղը մեկնարկում է ամառային զորակոչը  և այդ առիթով Ֆեյսբուքի էջում իր շնորհավորական խոսքն է հղել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Հանրապետության և, մասնավորապես, Կոտայքի մարզի սիրելի ՛ զորակոչիկներ, Հուլիսի 1-ից մեկնարկում է 2020 թվականի ամառային զորակոչը: Այսուհետ դուք ստանձնում եք նոր պարտավորություն՝ միտված հայկական մեր երկու պետությունների սահմանների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:

Ամուր պետության հիմնաքարը հզոր բանակն է, իսկ հզոր բանակի անփոխարինելի հենասյունը դուք եք և ձեր ընկերները: Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն Ազգային Բանակ մեկնի հենց այս գիտակցումով:

Այսօր կյանքի նոր շրջափուլ եք մտնում, որն, անշուշտ, ձեզ համար անծանոթ է և բացահայտումներով ու փորձություններով լի: Նոր փորձություններով, հետաքրքրություններով և ձեռքբերումներով լի երկու տարիների ընթացքում երբեք չկորցնեք զգոնությունը, շրջահայացությունը, ընկերասիրությունը և բոլոր իրավիճակներում գործեք իբրև իր պարտականությանը գիտակից, արի և վեհանձն մարդ:

Իր մեջքն ուղղած մեր պետությունն այսօր անում է առավելագույնը՝ մարտունակ բանակ ունենալու և ձեր ծառայության համար առավել բարենպաստ ու անվտանգ միջավայր երաշխավորելու համար: Մեր սահմանների ամրությունն այսօրվանից նաև ձեր ձեռքերում է:

Իմացե՛ք, որ ձեր թիկունքին Հայաստանի Հանրապետությունն է, իսկ մեր պետության անվտանգության և մեր սահմանների անառիկության առաջին երաշխավորը դուք եք:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ամառային զորակոչի մեկնարկի առթիվ՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ մաղթում ձեզ բոլորիդ. իսկ ձեր ծնողներին ու հարազատներին՝ հպարտության զգացումի հետ մեկտեղված` համբերություն և հարգանքներիս հավաստի’քը»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում