ԳԳայանե Թամամյան

Շինարարական բում՝ Լոռու մարզում

Շինարարական բում՝ Լոռու մարզում

Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ այս տարի  Լոռու մարզում աննախադեպ շինարարական բում է սպասվում: Միայն պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի 40 համայնքում կիրականացվի 98 ծրագիր՝ շուրջ 4 մլրդ 732 մլն դրամ ընդհանուր արժեքով, ինչը 2 մլրդ 839 մլն դրամով ավելի է, քան 2019 թ.։ Նախորդ տարի մարզի 24 համայնքներում իրականացվել է 56 ծրագիր՝ 1 մլրդ 893 մլն դրամ արժեքով:

Ծրագրերից 97-ն արդեն հաստատված են (ընդհանուր արժեքը՝ 4 մլրդ 667 մլն դրամ): 12 ծրագրի աշխատանքներն արդեն սկսված են, 2 համայնք էլ ձեռք է բերել անհրաժեշտ գույք։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում