ԼԼիլիթ Սեդրակյան

Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա․ «Լիդիան Արմենիա»

Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա․ «Լիդիան Արմենիա»

 «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ․

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Լիդիան Արմենիա ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Լիդիան Արմենիան արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։

Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և Ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ։  Ըստ այդմ՝ Լիդիան Արմենիան սեփական տարածքի և իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահանորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։

Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքի շրջանակներում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում