ԳԳայանե Թամամյան

Երևանի կենդանաբանական այգին նոր կայք ունի

Երևանի կենդանաբանական այգին նոր կայք ունի

Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգու նոր կայքը՝ zoo.am-ը։ Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում, և խնդիրներ ի հայտ գալու դեպքում հայցում ենք ձեր ներողամտությունը՝ նշված է կենդանաբանական այգու հրապարակած հաղորդագրությունում։

Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, առաջիկայում կլինի ամբողջական տեղեկատվություն կենդանաբանական այգու գործունեության, ոլորտի կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ Կայքում առկա կլինեն օնլայն տուրի հնարավորություն այգու տարածքում, այգու քարտեզը, կաշխատի ճկուն որոնողական համակարգ, կլինեն ռուսերեն ու անգլերեն տարբերակները և մի շարք այլ հետաքրքիր նորություններ։

Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու նախկին կայքը՝ yerevanzoo.am-ը, ներկայումս չի պատկանում Երևանի կենդանաբանական այգուն և տարածում է ապատեղեկատվություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում