ՌՌոզա Խաչատրյան

Առանց պաշտպանիչ միջոցների բազմություն` Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում. նշանակվել է ծառայողական քննություն

Առանց պաշտպանիչ միջոցների բազմություն` Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում. նշանակվել է ծառայողական քննություն

Համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում նկարահանված տեսանյութ է տարածվել, ուր երևում է մարդկանց բազմություն, որոնք առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների են։

Նշվածի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

«Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում՝ բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով`զերծ մնացեք մասսայական միջոցառումներից, կրեք դիմակ և պահպանեք սոցիալական հեռավորություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում