ՌՌոզա Խաչատրյան

Վանաձորում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վանաձորում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:

Նշվում է, որ Վանաձորում կառուցվել է հրապարակի կենտրոնական հատվածի քարե գորգը և երգող շատրվանը: Հայքի հրապարակի բարեկարգման և շատրվանների հիմնանորոգման համար հատկացվել է 247 մլն դրամ: Վերանորոգվում են 1800 քմ ընդհանուր մակերեսով 3 պուրակ և 1 այգի: Ծրագրի համար նախատեսված է 75,8 մլն դրամ: 

Հիմնանորոգվել է Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը: Ծրագրի արժեքը` 72 մլն դրամ: Վերանորոգվում է Հրաչյա Կլեկչյանի անվան մշակույթի տունը: Կստեղծվեն 12 ժամանակավոր և 26 հիմնական աշխատատեղեր: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում