Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի նախագահը, ավելացնելով․
Հարգելի ՛ հայրենակիցներ
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ՝ այսօր Արցախի թեմի առաջնորդի, պաշտպանության նախարարի և անհայտ կորած մեր հայրենակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության անդամների հետ այցելել եմ Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում: Իշխանություններն այս առումով կշարունակեն բոլոր ջանքերի գործադրումը շոշափելի արդյունքի հասնելու նպատակով:










