ՀՀովհաննես Վարդանյան

Սևանա լճում նավակով կորած 49-ամյա տղամարդու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Սևանա լճում նավակով կորած 49-ամյա տղամարդու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում