ՌՌոզա Խաչատրյան

NBA-ը հաստատել է մրցաշրջանի վերսկսման ծրագիրը

NBA-ը հաստատել է մրցաշրջանի վերսկսման ծրագիրը

NBA-ը և Լիգայի խաղացողների միությունը հաստատել են մրցաշրջանի վերսկսման ծրագիրը՝ հայտնում են ասոցիացիայի մամուլի ծառայությունից:

Լիգայի 22 լավագույն թիմերը կմասնակցեն մրցաշրջանի մնացած հատվածին՝ 13-ը Արևմտյան կոնֆերենցիայից, 9-ը՝ Արևելյանից: Փլեյ օֆի մասնակիցներին որոշելու համար ակումբները կանցկացնեն ութ հանդիպում:

Անհրաժեշտության դեպքում կանցկացվի մինի-մրցաշար կոնֆերենցիաների ութերորդ և իններորդ թիմերի միջև՝ փլեյ օֆ փուլի ուղեգիր ստանալու համար: Փլեյ օֆի փուլը կանցկացվի սովորական ձևաչափով: Մրցաշրջանը պետք է ավարտվի հոկտեմբերի 13-ից ոչ ուշ:

NBA-ն համաձայնություն էր ձեռք բերել Disney-ի հետ, որ մրցաշրջանի մնացած բոլոր հանդիպումները կանցկացվեն Arena-ում, HP Field House-ում և Visa Athletic Center-ում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում